Լոռու մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվել հունիսի 20֊ին տեղացած կարկուտից առավել տուժած բնակավայրերում

Լոռու մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվել  հունիսի 20֊ին տեղացած կարկուտից առավել տուժած բնակավայրերում
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել հունիսի 20֊ին տեղացած կարկուտից առավել տուժած Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Ըստ ուսումնասիրությունների, առավել մեծ չափերի վնասներ են կրել Յաղդան, Կողես, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ և Գարգառ բնակավայրերի գյուղատնտեսական ցանքատարածությունները:
Վնասների գնահատման նպատակով ձևավորված համայնքային հանձնաժողովներն առաջիկայում մարզային հանձնաժողովին կներկայացնեն վնասների չափերի վերաբերյալ արձանագրությունները՝ վերջիններս հանրապետական հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:

449093631_765518702459350_7672858458712836726_n.jpg (411 KB)