Այսօր Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո` կարճատև անձրև և ամպրոպ

Այսօր Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո` կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14 մ/վ արագությամբ։ 

Հանրապետության տարածքում հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 25-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     36.8°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          9.5°C (2003թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    22.6°C