Այսօր մի քանի ժամ ջուր չի լինի Արարատի մարզի որոշ բնակավայրերում

Այսօր մի քանի ժամ ջուր չի լինի Արարատի մարզի որոշ բնակավայրերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատյան պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս. թ. հունիսի 25-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Դարակերտ, Ղուկասավան գյուղերի, Նոր Կյուրին 1,2,3, Նոր Խարբերդ 27,28,29 փողոցների և «Դիատոմիտ» գործարանի ջրամատակարարումը: