2024 թ. հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
2024թ. հունվար-մայիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։
Այսպես, հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 22.0%-ով, շինարարությունն աճել է 14.9%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 24.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 3.7%-ով։
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,182,982.7 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 150,675.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,239,185.5 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,279,188.9 մլն ՀՀ դրամ։
Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն նվազել է 0.8%-ով։