Շիրակի մարզում մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ոռոգման ջրի մատակարարման և բաշխման խնդիրների մշտադիտարկման նպատակով

Շիրակի մարզում մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ոռոգման ջրի մատակարարման և բաշխման խնդիրների մշտադիտարկման նպատակով
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ոռոգման ջրի մատակարարման և բաշխման խնդիրների մշտադիտարկման նպատակով։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։
Աշխատանքային խմբի ներկայացուցիչներն այսօր այցելել են Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր։
Բնակիչների կողմից բարձրացրած հարցերին տեղում ծանոթանալու, առաջացած թերություններին լուծումներ տալու նպարատով՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների, Սառնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Սարոյանի, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Արտակ Շաբոյանի հետ աշխատանքային խումբը եղել է Սառնաղբյուրի ոռոգման ջուր մղող պոմպակայանում։
Ջրային կոմիտեի Սառնաղբյուրի պատասխանատուի և ինժեների հետ պատասխանատուները քննարկել են բնակիչների կողմից բարձրացված հարցերը, վերջիններս ներկայացրել են անսարքություններն ու թերությունները, անդրադարձել դրանց լուծման տարբերակներին։
Նշվել է, որ հունիսի 25-ի առավոտյան արդեն գյուղը կունենա ոռոգման ջուր: