Առևտրի ծավալը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար․ Ինդոնեզիայում Թուրքիայի դեսպան

Առևտրի ծավալը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար․ Ինդոնեզիայում Թուրքիայի դեսպան
Ինդոնեզիայում Թուրքիայի դեսպան Թալիփ Քյուչուքջանն անդրադարձել է թուրք-ինդոնեզիական հարաբերություններին։ Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ամուր և ուժեղ հիմքերի վրա և նշել, որ  2025-ին լրանում է Թուրքիայի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75- ամյակը։

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին՝ Քյուչուքջանը նշել է, որ  առևտրի ծավալը մոտավորապես  կազմում է շուրջ 1.5 մլրդ  դոլար և  որպես  G-20-ի  անդամ երկրներ առաջիկա տարիներին երկկողմ առևտրի ծավալները  պետք է հասցնել 10 մլրդ դոլարի։ Եվ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։

Ընդգծելով, որ Թուրքիան և Ինդոնեզիան համագործակցում են կրթության, մշակույթի, առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում՝ դեսպանը նշել է, որ Ինդոնեզիայում Թուրքիայի ռազմական արտադրանքի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա և հույս ունեն, որ առաջիկա տարիներին այն  հստակություն ձեռք կբերի ու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը կավելանա։

Աղբյուրը՝    banksnews.am