Վթարային ջրանջատում կլինի Սևանում
![Վթարային ջրանջատում կլինի Սևանում](/storage/static/articles/02/23/79/l-Uv2KrzEkb1.webp )
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 07:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: