WhatsApp-ը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել HD ձևաչափով

WhatsApp-ը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել HD ձևաչափով

Whatsapp-ը նոր գործառույթ է գործարկել, որը թույլ կտա սահմանել HD-ը որպես լուսանկարների և տեսանյութերի ներբեռնման հիմնական որակ:

Նախկինում որոշ օգտատերեր ստիպված էին կցել մեդիա ֆայլերը որպես փաստաթղթեր՝ zip սեղմումից խուսափելու համար:

Վերջին թարմացումը վերացնում է այդպիսի լուծումների անհրաժեշտությունը՝ ապահովելով, որ օգտատիրոջ մեդիա ֆայլերը պահպանվեն բարձր որակով: Ընկերությունն արդեն որոշ ժամանակ է աշխատում է այս ֆունկցիայի վրա: Նախորդ տարվա օգոստոսին Meta-ն գործարկել է բարձր որակով լուսանկարների փոխանակման իր գործառույթը:

Այս կերպ ուղարկված մեդիա ֆայլերի ներքևի ձախ անկյունում նշված է HD: Հետագայում Meta-ն ընդլայնել է այս հնարավորությունը՝ ներառելով HD տեսանյութեր ուղարկելու միջոցը:

Աղբյուրը՝   fintech.am