Մի շարք չվերթների ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաիռները տևական ժամանակ է չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Պատճառը եղանակային պայմաններն են։
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը փոխել է ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Աղբյուրը՝ radar.am