ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Մարկ Ռյուտեն։ Մարկ Ռյուտեն մինչ այդ Նիդերլանդների վարչապետն էր։
Ռյուտեի թեկնածությունը հաստատել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները։ Սպասվում է, որ պաշտոնական նշանակումը կկայանա հուլիսին՝ կազմակերպության Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում։
Ռյուտեի պաշտոնավարման ժամկետը կկազմի հինգ տարի։ Նա կփոխարինի ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Ստոլտենբերգին։
Աղբյուրը՝ radar.am