Thought Machine ֆինթեք ստարտափը դարձել է Mastercard-ի հիմնական գործընկերը բանկերի տեխնոլոգիական արդիականացման համար

Thought Machine ֆինթեք ստարտափը դարձել է Mastercard-ի հիմնական գործընկերը բանկերի տեխնոլոգիական արդիականացման համար

Thought Machine-ը դարձավ Mastercard-ի առաջին ռազմավարական գործընկերը բանկային համակարգերի ամբողջական արդիականացման գործում:

Գործընկերները համատեղ առաջարկում են իրենց հնարավորությունները ֆինանսական հաստատություններին, որոնք ձգտում են արդիականացնել տեխնոլոգիական համախմբերը:

Նրանց կարծիքով բանկերը կշահեն արդյունավետության բարձրացումից, ծախսերի կրճատումից և առավել անհատականացված  մոտեցումից՝ սկսած հաշիվների բացումից մինչև վարկային սքորինգ:

Ըստ Mastercard Europe-ի նախագահ Մարկ Բարնետի, իրենք առաջարկում են առաջատար բանկերին և ֆինանսական հաստատություններին բանկային և քարտերի թողարկման համապարփակ լուծում, որը բավարարում է ապագայի վճարային ոլորտի կարիքները: Ընկերությունը անհամբեր սպասում է նաև ընդլայնելու իրենց համատեղ հնարավորությունների սահմանները:

Աղբյուրը՝    fintech.am