Apple Pay-ն այժմ ունի «ապառիկ գնման» տարբերակ

Apple Pay-ն այժմ ունի «ապառիկ գնման» տարբերակ

pple-ի օգտատերերը կկարողանան օգտվել նոր վարկային տարբերակից՝ Affirm-ից, որպեսզի կարողանան վճարել գնումների համար,– գրում է Incrussia.ru-ն:

Այն ֆինթեք ընկերություն է, որը տրամադրում է «գնիր հիմա, վճարիր ավելի ուշ» ծառայությունն առցանց գնումների համար: Apple-ից հայտնել են, որ Apple Pay-ի օգտատերերին iPhone-ի և iPad-ի միջոցով այս ծառայությունը հասանելի կլինի տարվա վերջ։

Apple-ը որոշել է ներառել ֆինթեք ընկերության արտադրանքն իր համակարգում, խոսում է, այն մասին, որ ընկերությունն իր օգտատերերին առաջարկելու է եզակի ծառայություն:

Օրինակ, մինչ Apple-ի BNPL վարկ վերցնելու համակարգը թույլ է տալիս օգտատերերին չորս մասով վճարել կատարած գնումների համար վեց շաբաթվա ընթացքում, Affirm-ն ունի ավելի երկարաժամկետ առաջարկներ, որոնք կարող են մարվել մեկ կամ մեկից ավելի տարվա ընթացքում:

Շնորհիվ iPhone-ի տարածվածության՝ Apple Pay-ն ունի ավելի քան 500 մլն օգտատեր ամբողջ աշխարհում և հանդիսանում է բջջային վճարումների շուկայի առաջատարը:

Հարկ է նշել, որ Affirm-ի բաժնետոմսերը, թեև ընկերությունը նշել է, որ ժամանակ է պահանջվում եկամուտը զգալիորեն մեծացնելու համար, բարձրացել է 11%, մինչդեռ Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 7.3%-ով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Nvidia-ն կարող է աշխարհի խոշորագույն ընկերությունների շարքում զբաղեցնել երկրորդ տեղը։ Դա պայմանավորված է նրանով, որ iPhone արտադրողը վերջին տարիներին ունեցել է AI-ով աշխատող հավելվածների մեծ պահանջարկ:

Օրինակ, OpenAI-ի ChatGPT-ն խթանել է ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացմանը, որը վերջին տարվա ընթացքում եռապատկվել է՝ կազմելով մինչև 2.68 տրիլիոն դոլար:

Աղբյուրը՝    banksnews.am