Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը:  

Սան Լուիս Պոտոսին տնտեսապես զարգացած և Մեքսիկայի երեք կարևոր նահանգներից մեկն է: 

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության` ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում կատարվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանը միտված քայլերը: 

2cb433ab4a21c2abd535fb2d666b518e743f915a.jpeg (402 KB)
Տիգրան Ավինյանը նշել է, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնան իր հերթին նշել է, որ առկա է մեծ հնարավորություն՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
  
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այն ոլորտներին, որոնք կարող են հիմք դառնալ գործակցություն հաստատելու համար: