Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և զարգացման հեռանկարները

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բախիտ Սուլթանովին:

Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաղորդագրության` հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին: