Ռուսաստանում հայտարարել են, որ նոր պատժամիջոցները բարդացնում են աշխատանքը միայն արտաքին գործընկերների հետ

Ռուսաստանում հայտարարել են, որ նոր պատժամիջոցները բարդացնում են աշխատանքը միայն արտաքին գործընկերների հետ

Մոսկվայի բորսայի և ռուսական ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի դեմ պատժամիջոցները բարդացնում են փոխգործակցությունը արտաքին գործընկերների հետ, սակայն երկրի ներսում ամեն ինչ լավ է աշխատում և շարունակում է զարգանալ: Այս դիտարկումն է արել ՌԴ ֆինանսների փոխնախարար Իվան Չեբեսկովը:

«Ցանկացած սպատժամիջոց վատ քաղաքականություն է, բայց մենք աշխատելու ենք այն պայմաններում, ինչ կա ռուսական շուկայում: Ներսում ոչինչ չի փոխվել: Մենք ունեինք գործողությունների ծրագիր, և այն աշխատեց»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցների ցանկում ավելացրել է Մոսկովյան բորսան՝ ներառյալ Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան: Դրանից հետո բորսայում դադարեցվել է ԱՄՆ դոլարի և եվրոյի առևտուրը։: Ավելի ուշ նկերությունների խմբի դեմ պատժամիջոցներին միացավ նաև Մեծ Բրիտանիան:

Իր հերթին, Ռուսաստանի Բանկը հայտարարել է, որ այդ արժույթներով գործարքները կիրականացվեն արտաբորսային շուկայում:

Աղբյուրը՝     b24.am