ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը
Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։
Հուշագիրը նշանավորում է երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը՝ 2024 թվականի նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպմանն օժանադակելու, համատեղ իրականացումն ու ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության գործում համատեղ ջանքեր ներդնելու գործում:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը։
Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ ի նպաստ WCIT2024//DigiTec միջոցառման կազմակերպչական աշխատանքների, հեղինակավոր հյուրերի ներգրավման և այլ ուղղություններով, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում լրացուցիչ փորձագիտական մտքի ու ներուժի ներգրավման։
«Շնորհակալ ենք ԱՊՐԻ Արմենիային այս համագործակցության համար։ Փոխըմբռնման հուշագիրը նշանակալի քայլ է WCIT2024/DigiTec-ի հաջողության գործում: Ներդնելով մեր հսկայական փորձը, վստահ եմ, որ կկազմակերպենք ուշագրավ իրադարձություն, որը կզարգացնի տեխնոլոգիան և կնպաստի ոլորտի ընդլայնմանը Հայաստանում»,-ասաց WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։
WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։
«Մենք շատ ոգևորված ենք մեր ուժերը միավորելու Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և WCIT2024/DigiTec-ի հետ: Այս համագործակցությունը ընդգծում է մեր հավատարմությունն ընդհանուր նպատակին և մեր պատրաստակամությունը միասին աշխատելու՝ Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության զարգացման համար: Մեծ հաճույք է ԱՏՁՄ-ի հետ աշխատելը և նպաստելը WCIT2024/DigiTec-ի հաջողությանը», - ասաց Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը:
Չորս օր շարունակ WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հարթակ դառնալով ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար։ Համաժողովը կհյուրընկալի նաև մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ:
«Շուրջ 20 տարի է, ինչ ԱՏՁՄ-ը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի քաղաքականության մշակման գործում։ Այժմ եկել է համատեղ գործելու պահը. ԱՊՐԻ Արմենիայի հետ այս համագործակցությունը և մեր ջանքերը WCIT2024/DigiTec-ի համար կհամախմբեն մեր ուժերը և ռեսուրսները՝ խթանելու տեխնոլոգիաների և ոլորտի ռազմավարական քաղաքականության կարևոր առաջընթացը մեր երկրում», - ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում։ Համաժողովի օրակարգը մասնակիցների լայն աշխարհագրություն է ընդգրկում՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների: Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։