Լիտվան 1 միլիարդ եվրոյի փոխառություն է վերցրել

Լիտվան 1 միլիարդ եվրոյի փոխառություն է վերցրել

Լիտվան 1 միլիարդ եվրո է փոխառել՝ եվրապարտատոմսեր թողարկելու և դրանք միջազգային ֆինանսական շուկայում բաշխելու համար:

«Օտարերկրյա ներդրողները դրական են գնահատում մեր երկիրը, նրա տնտեսական և քաղաքական վիճակը, ինչը հնարավորություն է տվել զգալի չափով 1 միլիարդ եվրոյի փոխառություն վերցնել»,- մասել է երկրի ֆինանսների փոխնախարար Դարիուս Սադյաչկասը:

Պարտատոմսերի պահանջարկը, ըստ գերատեսչության, երեք անգամ գերազանցել է առաջարկը: Դրանք ձեռք են բերվել ավելի քան 20 երկրներում: Թողարկվածը նախատեսված է յոթ տարվա համար: Եվրապարտատոմսերը կվճարեն տարեկան 3.5%:  Արժեթղթերի մարումը նախատեսված է 2031 թվականի հուլիսի 3-ին:

Աղբյուրը՝     b24.am