Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը

Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Մասնավորապես՝ առաջարկվում է երկարացնել ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին մասնակցության դիմումներ ներկայացնել 2023 թ. փոխարեն մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, տնտեսավարողներին աուդիտի, մոնիթորինգի և գնահատման, հաշվապահական բարձրորակ ծառայություններով ապահովելու և փորձառու կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ առաջարկվում է ծրագրին մասնակից ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» ընկերությունների հետ մեկտեղ ծրագրին մասնակից դարձնել նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» ընկերություններին:

Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրի ավարտից հետո շահառուն ներկայացնում է անշարժ գույքի վկայականի պատճենը, առաջարկվում է հանել շահառուի կողմից ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ ներկայացնելու վերաբերյալ դրույթը։

Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում միևնույն շահառուին հնարավորություն տալ իրականացնել 1-ից ավելի ներդրումային ծրագրեր և օգտվել տրամադրվող աջակցությունից, ինչպես նաև հստակեցվել են շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում կարգավորումները։ Հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով սահմանվել է դրույթ՝ շահառու կազմակերպության սնանկ ճանաչվելու, լուծարման, գործունեության դադարեցման կամ գործունեության ոլորտի փոփոխության վերաբերյալ։