Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում են այցելությունները համայնքներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ընթացքն ու որակը

Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում են այցելությունները համայնքներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ընթացքն ու որակը
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում է այցելությունները համայնքներ՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ընթացքն ու որակը։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ եղել է Շիրակ բնակավայրում, որտեղ դիտարկվել է Շիրակի բնակավայրի մանկապարտեզը, որի տարածքը բարեկարգվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով, այս ենթածրագրի արժեքը կազմել է 23 մլն 952 հազար դրամ, կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը։ 
Աշխատանքային խումբը դիտարկել է նաև «Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի չգազաֆիկացված հատվածի գազաֆիկացման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքները։ Ծրագրի արժեքը 88 մլն 324 հազար դրամ է կազմել, աշխատանքներն իրականացվել են պետության 55 տոկոս ր համայնքային 45 տոկոս ներդրմամբ։
Այնուհետև պատասխանատուները հետևել են «Ախուրյան համայնքի՝ Կրաշեն, Ջաջուռավան, Մեծ Սարիար բնակավայրեր տանող ավտոճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում 2 փուլ (Կրաշեն տանող ճանապարհ, Կրաշեն Մեծ Սարիար ճանապարհ, Մեծ Սարիարի դպրոց տանող ճանապարհ և Ջաջուռավան տանող ճանապարհ)» երկրորդ փուլով կատարված աշխատանքներին։ Սուբվենցիոն ենթածրագրերի արժեքը կազմել է 197 մլն 478 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 55 տոկոս է կազմել։
Աշխատանքային խումբը եղել է նաև Կրաշեն բնակավայրում, որտեղ «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի և Չարենց փողոցի, Կրաշեն բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով կառուցվել է կոյուղագիծը, այս ենթածրագրի արժեքը կազմել է 9 մլն 675հազար դրամ։ 
Պատասխանատուները հետևել են նաև Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզում կատարված աշխատանքներին, նախադպրոցական հաստատության տարածքը բարեկարգվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով, Ջաջուռավանի ենթածրագրի արժեքը կազմել է 17 մլն 45 հազար դրամ է,  կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը: 
Այցելություն է եղել նաև Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզ, որն ընդգրկվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով, այս ենթածրագրի արժեքը կազմել է 3 մլն 160 հազար դրամ, կառավարությունը հատկացրել է գումարի 70 տոկոսը։
Բոլոր հանդիպումների ժամանակ մարզպետի տեղակալը փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավորը թերացումները բացառելու համար, իսկ դրանց առկայության դեպքում առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինել վերացմանն ու շտկմանը։