Աշխարհը կարող է բախվել հեղուկ բնական գազի պակասի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով

Աշխարհը կարող է բախվել հեղուկ բնական գազի պակասի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գործարանային սարքավորումների պակասը և Կարմիր ծովում տանկերների վրա հարձակումները կարող են հանգեցնել աշխարհում հեղուկ բնական գազի պակասի: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Գազի միջազգային միությանզեկույցին:

Ինչպես նշվում է կազմակերպությունում, ամերիկյան պատժամիջոցները ռուսական Arctic LNG-2 նախագծի դեմ, որոնք ստիպեցին օտարերկրյա բաժնետերերին դադարեցնել մասնակցությունը դրան, ինչպես նաև Ռուսաստանից ԵՄ նավահանգիստներում հեղուկ գազի տարանցման արգելքը կհանգեցնի համաշխարհային մատակարարումների խափանումների: Հեղուկացված բնական գազի համաշխարհային արդյունաբերության համար լրացուցիչ բեռ է ընթացիկ տարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից այս տեսակի վառելիքի արտահանման համար ամերիկյան ձեռնարկություններին լիցենզիաների տրամադրման սառեցումը: Բացի այդ, Քաթարում և ԱՄՆ-ում կառուցվող LNG նոր կայանները դեռ մի քանի տարի չեն գործարկվի:

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Novatek-ի Arctic LNG 2 նախագծի դեմ, իսկ դեկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց ռուսական ձեռնարկությունների դեմ, որոնք արտադրում են հեղուկ բնական գազի արտադրության համար սարքավորումներ, այդ թվում՝ Northern Technologies, Kazankompressormash և Gazprom Linde Engineering-ը: ԵՄ-ն էլ հայտարարեց 2025 թվականի գարնանից եվրոպական նավահանգիստներով երրորդ երկրներ ռուսական հեղուկ բնական գազի տարանցման վրա սահմանափակումներ մտցնելու մասին, ինչպես նաև արգելեց ներդրումները, ապրանքների և ծառայությունների մատուցումն այդպիսի ընկերություններին ու նախագծերին: