Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակի առանցքային դերակատարներից է․ ԵԱԶԲ վարչության նախագահ

Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակի առանցքային դերակատարներից է․ ԵԱԶԲ վարչության նախագահ

Հայաստանը առանցքային դերակատարներից մեկն է Եվրասիական տրանսպորտային շրջանակի մասնակցության տեսակետից։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Ալմաթիում անցկացվող ԵԱԶԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ասում ենք, որ երթուղիներ են անհրաժեշտ ոչ միայն Արևմուտքից Արևելք, այլև Հյուսիսից Հարավ։ Եվ մի շարք երթուղիներ Հյուսիսից Հարավ անցնում են Հայաստանի տարածքով։ Եվ այստեղ մենք կզարգացնենք առանձին նախագծեր», – ասաց Պոդգուզովը։

Եվրասիական տրանսպորտային շրջանակը փոխկապակցող լայնական և միջօրեական միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանց է, որն ապահովում է Եվրասիայի երկրների ներքին և միջմայրցամաքային կապը: Եվրասիական տրանսպորտային շրջանակի հիմքը կազմում են արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքները՝ ավելի քան 50 հազար կմ երկարությամբ, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Մերձավոր Արևելքը: Միջանցքների միացումը ստեղծում է սիներգիայի էֆեկտ, որն արտահայտվում է բեռնափոխադրումների մինչև 40% աճով:

Աղբյուրը`   arka.am