Ռուսաստանցիները 2024 թվականի առաջին կիսամյակում ամենից հաճախ Երևան են այցելել

Ռուսաստանցիները 2024 թվականի առաջին կիսամյակում ամենից հաճախ Երևան են այցելել

Ռուսաստանցիներն այս տարվա հունվար–հունիսին արտերկրի քաղաքներից ամենաշատը մեկնել են Երևան, իսկ ՌԴ–ի ներսում` Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճանապարհորդությունների պլանավորման «OneTwoTrip» ծառայության վերլուծաբաններին։

«Տարվա առաջին կիսամյակի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը։ ՀՀ մայրաքաղաք մեկնելու համար ձեռք է բերվել ավիատոմսերի 8,8%–ը, միևնույն ժամանակ այս ուղղության պահանջարկը մեկ տարում նվազել է 1,3%–ով», – ասել են վերլուծաբանները։

Ռուսաստանցիները նվազեցրել են Ստամբուլի ուղղությամբ ճանապարհորդությունները (-2,9%), բայց թուրքական քաղաքը 7,6% մասնաբաժնով, այնուամենայնիվ, հայտնվել է երկրորդ տեղում: Հայտնի ուղղությունների եռյակը եզրափակում է Բաքուն (5,9%):
Պահանջված ուղղությունների ցանկում են նաև Մինսկը, Դուբայը, Թբիլիսին, Տաշքենդը, Բիշքեկը, Օշը և Դուշանբեն:

Աղբյուրը`   arm.sputniknews.ru