ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 3 ընկերության և 11 տանկերի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու կասկածանքով

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 3 ընկերության և 11 տանկերի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու կասկածանքով

ԱՄՆ-ն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է երեք ընկերություն, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունների, զբաղվում են իրանական նավթի փոխադրմամբ:

Ինչպես հետևում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից, սահմանափակումներն առնչվել են ԱՄԷ-ում գրանցված երեք ընկերություններին, ինչպես նաև Պանամայի, Գաբոնի, Սենտ-Քիթսի և Նևիսի, Կոմորի, Բարբադոսի և Կուկ կղզիների դրոշները կրող 11 տանկերի:

«ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառում երեք ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների փոխադրման հետ և այդ ընկերությունների հետ կապված 11 նավ ճանաչվել է որպես արգելափակված ակտիվ», – պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը:

Նա հավելել է, որ սահմանափակումները մտցվել են ի պատասխան Թեհրանի ենթադրյալ «միջուկային էսկալացիայի» և ընդգծել, որ Վաշինգտոնը կօգտագործի իրեն հասանելի բոլոր միջոցները՝ «ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»:

Աղբյուրը`   b24.am