Կասեցվել Է «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-Ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել Է «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-Ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան վարունգով-մածունով» և «Խնձորի հյութ» նմուշները մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։