2024թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ

2024թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ

2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.5% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.9%-ով և կազմել 210,475 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 307,742 դրամ։