Գևորգ Պապոյանը և Գեորգի Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանը և Գեորգի Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից` հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։
Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև թեթև արդյունաբերության, ձեռներեցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Շեշտվել է ՎԶԵԲ-ի «Խորհուրդներ փոքր բիզնեսի համար» ծրագրի շարունակության և ընդլայնման ազդեցությունն ու կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել կապիտալի շուկայի զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և Գյումրիի «չոր նավահանգստի», արդյունաբերական պարկերի ստեղծման նախագծերին։