ԱՄՀ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ում այս տարի մեկ անգամ կիջեցվի հիմնական տոկոսադրույքը

ԱՄՀ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ում այս տարի մեկ անգամ կիջեցվի հիմնական տոկոսադրույքը

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը, որը ծառայում է որպես երկրի կենտրոնական բանկ, կնվազեցնի իր հենանիշային տոկոսադրույքը մեկ անգամ այս տարի և մի քանի անգամ հաջորդ տարի:

«Մենք դեռ տեսնում ենք 2024-ի ընթացքում մեկ անգամ տոկոսադրույքի կրճատման հնարավորություն, մի քանի այլ կրճատումներ էլ հնարավոր են 2025 թվականին, ինչը շատ կարևոր է աշխարհի համար, քանի որ երբ տոկոսադրույքները բարձր են, դոլարից օգտվողների համար ավելանում է պարտքի սպասարկման բեռը, և մենք նաև գիտենք, որ երբ տոկոսադրույքները բարձր են, դոլարի արժեքը բարձրանում է», – ասել է ԱՄՀ ղեկավարը:

ԱՄՀ-ն կարծում է, որ ԱՄՆ-ում գնաճի ցուցանիշը մինչև 2025 թվականի կեսերը կվերադառնա Fed-ի նպատակային 2%-ին:

Հիշեցնենք՝ ընթացիկ տարվա հունիսին ԱՄՆ ֆինանսական կարգավորիչը հերթական նիստից հետո հիմնական տոկոսադրույքը պահել է 5.25-5.5% մակարդակում, ինչը առավելագույնն է վերջին 23 տարվա ընթացքում:

Աղբյուրը՝    b24.am