Samsung Next-ը ներդրումներ է կատարում Curve սուպերհավելվածում

Samsung Next-ը ներդրումներ է կատարում Curve սուպերհավելվածում

Samsung-ի վենչուրային կապիտալի ստորաբաժանումը՝ Samsung Next-ը, ռազմավարական ներդրում է կատարել Curve ունիվերսալ քարտային սուպերհավելվածում:

Curve-ը, որն արդեն հավաքել է ավելի քան $250 միլիոն ընդհանուր ֆինանսավորում, թույլ է տալիս օգտվողներին միավորել բազմաթիվ քարտեր մեկ խելացի քարտի և հավելվածի մեջ: Ներկայումս ֆինթեք ֆինանսավորումը գնալով ավելի դժվար է դառնում, այս նոր ֆինանսավորումը ողջունելի խթան կլինի ընկերության համար, որը կրճատում է աշխատողների թիվը և փոփոխություններ է կատարում իր բիզնես մոդելում, քանի որ փորձում է սահմանափակել կայուն կորուստները և մոտենալ շահութաբերությանը:

«Curve-ում մենք սպառողներին ձգտում ենք առաջարկել ավելի լավ վճարային փորձ, որն ապահովում է իրական արժեք և ազատություն, որը շատ ավելին է, քան ավանդական թվային դրամապանակները կարող են առաջարկել», ասել է Curve-ի գործադիր տնօրեն Շաչար Բիալիկը:

Աղբյուրը՝    fintech.am