Samsung-ը սմարթֆոնների վաճառքով առաջ է անցել Apple-ից

Samsung-ը սմարթֆոնների վաճառքով առաջ է անցել Apple-ից
Apple-ը սմարթֆոնների վաճառքով տարիներ շարունակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, սակայն անցյալ տարի Samsung-ն է զբաղեցրել առաջին հորիզոնականը,– գրում է WCCFTech-ը։
CIRP վերլուծական ընկերության վերջին տվյալների համաձայն՝ Samsung-ը վերջին 12 ամիսների ընթացքում գրավել է շուկայի 38%-ը, մինչդեռ Apple-ը՝ 33%-ը։ 
Apple-ը սմարթֆոնների վաճառքով տարիներ շարունակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, սակայն անցյալ տարի Samsung-ն է զբաղեցրել առաջին հորիզոնականը,– գրում է WCCFTech-ը։ Samsung-ը վերջին 12 ամիսների ընթացքում գրավել է շուկայի 38%-ը, մինչդեռ Apple-ը՝ 33%-ը։ 
Samsung-ի հաջողությունը կապում են ընկերության արտադրանքի լայն տեսականու հետ, որը ներառում է ինչպես առաջատար Galaxy S մոդելները, այնպես էլ ավելի ցածրակարգ տարբերակները, ինչպիսիք են Galaxy A շարքը:
Նշվում է, որ Samsung-ը հնարավորություն է տալիս ներգրավել սպառողների ավելի լայն լսարան, ինչն էլ մեծացնում է առաջին տեղը գրավելու հավանականությունը: Մինչդեռ Apple-ը շարունակում է կենտրոնանալ պրեմիում մոդելների վրա, և միայն iPhone SE-ն կարող է դասակարգվել որպես 500 դոլարից պակաս արժողությամբ սարք:
Չնայած Apple-ը պահպանում է բարձր եկամտաբերությունը, Samsung-ի ավելի մատչելի գնային քաղաքականությունը թույլ է տվել ամրապնդել իր դիրքերը շուկայում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ սպառողների նախասիրությունները կրկին կարող են փոխվել, երբ այս աշնանը թողարկվի նոր iPhone 16 շարքը, որոնք կունենան արհեստական ​​բանականության մի շարք գործառույթներ։
Աղբյուրը՝    banksnews.am