Google Translate ծառայությունում 110 նոր լեզու կավելանա

Google Translate ծառայությունում 110 նոր լեզու կավելանա

Google-ը շարունակում է զարգացնել սեփական օնլայն թարգմանիչը՝ ավելացնելով նոր լեզուների աջակցություն, հայտնում է Engadget-ը։

Դա անելու համար Google-ը կօգտագործի PaLM 2 մեծ լեզվական մոդելը, որը կօգնի ավելացնել 110 նոր լեզուների աջակցություն, այդ թվում՝ կանտոներեն, փենջաբերեն և նույնիսկ Ղրիմի թաթարերեն: Ավելացվող լեզուների մոտ մեկ քառորդը գալիս է Աֆրիկայից: Google-ն ասում է, որ այս լեզուներով խոսում է մոտ 614 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 8%-ը։

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մենք շարունակում ենք համագործակցել փորձառու լեզվաբանների և բնիկ խոսնակների հետ և մենք ժամանակի ընթացքում կաջակցենք ավելի շատ լեզվական տեսակներ և ուղղագրությական կանոններ», — նշել է Google Translate-ի ավագ ծրագրային ինժեներ Իսահակ Կասվելը:

Google-ը մեծ ծրագրեր ունի Translator-ի համար: Ընկերությունը նպատակ ունի AI-ի օգնությամբ աջակցել Երկրի 1000 ամենատարածված լեզուներին:

Աղբյուրը՝    how2b.am