Ո՞վքեր են ռուսաստանցի ամենահարուստ գործարարները

Ո՞վքեր են ռուսաստանցի ամենահարուստ գործարարները

2023 թվականին ստացած շահաբաժինների հիման վրա Forbes ամսագիրը նշել է, թե ովքեր են 50 ամենահարուստ ռուս գործարարները։

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ցուցակում  առաջատարը Լուկօյլըեի նախկին նախագահ Վագիթ Ալեքպերովն է՝ 177.4 մլրդ ռուբլի կարողությամբ, Նովատեկի խորհրդի նախագահը՝ Լեոնիդ Միխելսոնը, չորրորդից բարձրացել է երկրորդ տեղը՝105 մլրդ ռուբլի կարողությամբ, իսկ Սիբուրի համասեփականատեր Գենադի Տիմչենկոն՝ 84.6 միլիարդ ռուբլի կարողությամբ, անցյալ տարվա հինգերորդ տեղից բարձրացել է երրորդ տեղը։

Վարկանիշի լավագույն հնգյակում են հայտնվել նաև գործարար Ալիշեր Ուսմանովը (եկամուտը՝ 79.9 մլրդ ռուբլի) և դեղարտադրող Pharmstandard ընկերության հիմնադիր Վիկտոր Խարիտոնինը (եկամուտը՝ 78 մլրդ ռուբլի)։

Տասնյակում են նաև Լուկօյլըեի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը (եկամուտը՝ 57.1 մլրդ ռուբլի), վարկանշում նորեկը՝ Transfin-M-ի նախկին համասեփականատեր Ալեքսեյ Տայչերն է (եկամուտը՝ 52 մլրդ ռուբլի), Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սկոչը և նրա ընտանիքը (եկամուտը՝ 48.9 մլրդ ռուբլի), Phosagro-ի հիմնադիր Անդրեյ Գուրևը և ընտանիքը (եկամուտը՝ 45.8 մլրդ ռուբլի), ինչպես նաև ոսկի արդյունահանող Highland Gold Mining ընկերության գործադիր տնօրեն Վլադիսլավ Սվիբլովը (եկամուտը՝ 36.2 մլրդ ռուբլի):

Ինչպես նշվում է վարկանշում հայտնվել են 21 նոր մասնակիցներ, որոնք հաջողությամբ գնել են արտասահմանյան ընկերությունների ռուսական ակտիվները։ Նրանց թվում են Insight ներդրումային խմբի գլխավոր տնօրեն Ավետ Միրոքյանը, ինչպես նաև Նիկոլայ Կուլկովը՝ բանկային գործունեության ավտոմատացման կենտրոնի ֆինանսական տեխնոլոգիաների խմբի համասեփականատերը։

Աղբյուրը՝    banksnews.am