2024 թվականի մայիսին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 9․2%-ով

2024 թվականի մայիսին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 9․2%-ով

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հունիսի 28-ին, 2024 թվականի մայիսին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, երկրի իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 9․2%-ով։

2024 թվականին ՀՆԱ-ի աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն և հաղորդակցություն, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում։

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-մայիսին ՀՆԱ-ի միջին աճի տեմպը կազմել է 9․3 տոկոս։