Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շնորհավորում է գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: