ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացնում Եգիպտոսին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացնում Եգիպտոսին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար: Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Մարտին մենք Եգիպտոսի հետ ստորագրեցինք 7.4 միլիարդ եվրո օգնության համաձայնագիր, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:

Եգիպտոսի տնտեսական ոլորտում փոփոխությունները, ԵՀ ղեկավարի կարծիքով, կնպաստեն «ներդրողների էլ ավելի մեծ ներգրավմանը Եգիպտոսի տնտեսություն» և «երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

Իր հերթին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում նշել է, որ իր երկիրը ներկայում բախվում է «միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի», որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները:

«Այս առումով Եգիպտոսի և նրա եվրոպացի գործընկերների միջև փոխադարձ աջակցությունն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն», - ընդգծել է Եգիպտոսի նախագահը:

Աղբյուրը`   b24.am