ՕՊԵԿ+-ի երկրները երրորդ եռամսյակում երկարացնում են նավթի արդյունահանման կամավոր կրճատումները

ՕՊԵԿ+-ի երկրները երրորդ եռամսյակում երկարացնում են նավթի արդյունահանման կամավոր կրճատումները

ՕՊԵԿ+-ի համաձայնագրին մասնակցող մի քանի երկրներ երրորդ եռամսյակում կշարունակեն նավթի արդյունահանման կամավոր կրճատումները՝ օրական 2.2 միլիոն բարելի չափով: Դաշինքը հավատարիմ է այս միջոցներին նավթի շուկան հավասարակշռելու համար:

Սկզբում ՕՊԵԿ+-ի ութ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, համաձայնության են եկել արտադրության լրացուցիչ կամավոր սահմանափակումների մասին միայն առաջին եռամսյակի համար: Այնուհետ պայմանավորվածությունը երկարաձգվեց մինչև երկրորդ եռամսյակ, իսկ ՕՊԵԿ+-ի վերջին նախարարական հանդիպմանը, որը տեղի ունեցավ հունիսի 2-ին, մինչև երրորդ եռամսյակ:

Սաուդյան Արաբիան նվազեցնում է նավթի արդյունահանումը օրական 1 միլիոն բարելով, Իրաքը՝ 220 հազար բարելով, ԱՄԷ-ն՝ 163 հազարով, Ռուսաստանը՝ 471 հազարով, Քուվեյթը՝ 135 հազարով, Ղազախստանը՝ 82 հազարով, Ալժիրը՝ 51 հազարով, Օմանը՝ 42 հազարով:

Աղբյուրը`  b24.am