Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի:

Այգին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք, կհիմնվի անտառային գոտի՝ ոռոգման համակարգով: