Հայ հիմնադիրներով Synthflow ստարտափը 7,4 մլն դոլարի սաղմնային ներդրում է ստացել

Հայ հիմնադիրներով Synthflow ստարտափը 7,4 մլն դոլարի սաղմնային ներդրում է ստացել

Հայ հիմնադիրներ ունեցող Synthflow ստարտափն իր AI ձայնային աջակցության առանց կոդ հարթակի համար $7,4 միլիոնի սաղմնային ներդրում է ստացել։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հենց նոր փակեցինք Singular-ի կողմից ղեկավարվող $7,4 մլն կազմող սաղմնային փուլը՝ մեր գործող ներդրողներ Atlantic Labs-ի և Big Story VC-ի մասնակցությամբ», — իր լինքդինյան էջում գրել է Synthflow ստարտափի համահիմնադիր և տնօրեն Հակոբ Աստաբացյանը։

Բեռլինում անցյալ տարվա գարնանը հիմնադրումից ի վեր, այս ստարտափն ընդհանուր առմամբ ստացել է 9,1 միլիոն դոլար ներդրում, հայտնում է Techcrunch.com-ը։

Ստարտափը թույլ է տալիս հեշտությամբ, առանց կոդ գրելու, ստեղծել AI ձայնային օգնականներ՝ 24/7 ռեժիմով ելքային զանգեր կատարելու, ներգնա զանգերին պատասխանելու եւ հանդիպումներ պլանավորելու համար։

Ձայնային գործակալների համար նախատեսված ստարտափը հիմնված է OpenAI-ի GPT LLM-ի վրա, բայց նաև ներառում է իր սեփական AI մոդելները, որոնք վերապատրաստվել են սեփական տվյալների վրա և համապատասխանեցված են հատուկ հաճախորդների օգտագործման դեպքերին:

Synthflow-նը մոտ 1000 հաճախորդ ունի։ Այն մեկնարկել է անգլալեզու զանգերի սպասարկումով, քանի որ թիրախային և ամենամեծ շուկան անգլախոս է։ Դեռևս բետա տարբերակով գործում են նաև գերմաներենն ու ֆրանսերենը՝ նպատակ ունենալով նաև տարածվել եվրոպական շուկայում։

Աղբյուրը՝    how2b.am