ԱՄԷ-ն կրիպտոարժույթի տիրապետման մակարդակով առաջին տեղն է զբաղեցնում և առաջ է անցել ԱՄՆ-ից

ԱՄԷ-ն կրիպտոարժույթի տիրապետման մակարդակով առաջին տեղն է զբաղեցնում և առաջ է անցել ԱՄՆ-ից

Ըստ Triple-A-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչության ավելի քան մեկ երրորդն այժմ կրիպտոարժույթներ ունի: Այս մասնաբաժինը ԱՄԷ-ին դարձնում է թվային ակտիվների զանգվածային ընդունման համաշխարհային առաջատար՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։

ԱՄԷ-ում կրիպտոարժույթով վճարումների հնարավոր արգելքի մասին լուրերը կարող են սրել իրավիճակը: Երկրի կենտրոնական բանկը դիտարկում է երկրի թվայնացմանն աջակցելու նախագծերը, որոնք, իրավաբան Իրինա Խևերի կարծիքով, կարող են հանգեցնել կրիպտոարժույթով վճարումների արգելքի։

Վիետնամը կարող է ուժեղ մրցակից դառնալ ԱՄԷ-ին. հարցման համաձայն՝ կրիպտոարժույթով հետաքրքրված է կոմունիստական ​​պետության բնակչության 21,2%-ը կամ ավելի քան 21 մլն մարդ։ Սա տպավորիչ ցուցանիշ է նման փոքր երկրի համար։

Իրանում և Ֆիլիպիններում ներդրման ցուցանիշները համապատասխանաբար կազմում է 13,5% և 13,4%: Բրազիլիան, չնայած ոլորտը զարգացնելու ջանքերին, ցույց է տալիս կրիպտոարժույթի միայն 12% ներթափանցում:
Աղբյուրը՝    fintech.am