Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը

Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը

Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

Ֆրանսիական հայտնի ընկերությունը մշակել է թաղամասի վերակառուցման ամբողջական գլխավոր հատակագիծ. քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ բացառվի որևէ  շեղում այդ հատակագծից: