Շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները

Շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները
Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։
Հերթական հանդիպումը Ջերմուկ համայնքում էր։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը մեր հայրենակիցներին հանգամանալից ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/ ։
Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
  • հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար
  • հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար
  • օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առնչվող խնդիրների գույքագրումը և լուծումը մշտապես տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների ուշադրության կենտրոնում են, աջակցության ծրագրերի իրազեկումը՝ աշխատանքի մշտական բաղադրիչ։
Այնուհետև պատկան մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին։