Մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 1֊ին եղել է նաև Հոբարձի և Ամրակից բնակավայրերում

Մարզպետ Արամ Ղազարյանը  հուլիսի 1֊ին եղել է նաև Հոբարձի և Ամրակից   բնակավայրերում
Մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 1֊ին եղել է նաև #Հոբարձի և #Ամրակից բնակավայրերում, հանդիպել քաղաքացիների հետ:
 Նրանք բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ կապված ջրհեղեղի և կարկուտի հետևանքով ցանքատարածությունների, ջերմատների, բնակելի տների կրած վնասների, ճանապարհների հիմնանորոգման, հողահատկացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
 Մարզի ղեկավարը նշել է, որ ջրհեղեղի և կարկուտի հետևանքով կրած վնասների վերաբերյալ արձանագրություններ են կազմված և դրանք կներկայացվեն հանրապետական հանձնաժողովին։ Նաև նշել է, որ իր լիազորությունների սահմաններում անձամբ հետևողական է լինելու խնդիրների լուծման հարցում։
Որոշ հարցերի հետ կապված՝ մարզպետը տեղեկացրել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն և բնակիչներին կներկայացվեն արդյունքները:
 Արամ Ղազարյանը հայտնել է նաև, որ Հոբարձի բնակավայր տանող, ջրհեղեղի հետևանքով փլուզված կամրջի վերակառուցման հարցը ներկայում քննարկման փուլում է տարբեր գերատեսչությունների և միջազգային գործընկերների կողմից։
Արամ Ղազարյանը նշել է, որ նման այցերը համայնքներ և հանդիպումները քաղաքացիների հետ պարբերական բնույթ կկրեն:
Մարզպետը շրջել է նաև կարկուտից վնասներ կրած ցանքատարածություններում։