Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։
 Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը  Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն- համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին:
Կուրթանի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 82 մլն 147 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է): Նախատեսվում է 1991թ. կառուցված 7 հատվածներից բաղկացած մանկապարտեզի 4 հատվածների հիմնանորոգում՝ 60 երեխայի համար(երկու խումբ)։ Նախատեսվում է նաև բակի բարեկարգում։
Վարդաբլուրի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 153 մլն 120 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է) :Կառուցվում է մեկհարկանի, մասնակի նկուղային հարկով շինություն՝ նախատեսված 30 սաների համար: Նախատեսված է նաև տարածքի բարեկարգում, ցանկապատում, խաղահրապարակի կառուցում:
Նախատեսվում է մանկապարտեզները շահագործման հանձնել մինչև նոյեմբերի 1֊ը, թեև շինարարաները խոստանում են աշխատանքներն ավարտել ավելի վաղ։
Մարզպետն ընթացիկ աշխատանքների հետ կապված մի շարք դիտարկումներ է արել: Նա կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը և նշել, որ անորակ որևէ աշխատանք չի ընդունվելու և չի ֆինանսավորվելու: