Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»

Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում:

Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված:  Մեր տեղեկություններով, նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է: Պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, թե իբր նույնականացման քարտերի պահանջարկը նվազել է, և առցանց հերթագրումը դառնում է ավելորդ: Նշենք, որ բաժիններում համոզվեցինք, որ իսկապես նույնականացման քարտերի հերթագրումը վերացել է, մարդիկ ուղղակի տեղում հերթ են կանգնում և դիմում: Թե ինչ խայտառակ հերթեր էին գոյացել, բառերով ուղղակի նկարագրելու չէ»:

Աղբյուրը՝    pastinfo.am