Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերին
![Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերին](/storage/static/articles/02/25/84/l-WXzyRs9DCW.jpg )
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ և սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում: Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը եփվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրհնությամբ: