Օգոստոսին Ուկրաինային դեֆոլտ է սպառնում

Օգոստոսին Ուկրաինային դեֆոլտ է սպառնում

Ուկրաինայի իշխանությունները կարող են դեֆոլտ հայտարարել արդեն օգոստոսին, եթե չկարողանան պայմանավորվել պարտքի վերակառուցման հարցում:

Ռազմական գործողությունները «ծանր վնաս են հասցնում ուկրաինական տնտեսությանը»: Միևնույն ժամանակ, պարտքի չափը հունիսի դրությամբ հասել է ՀՆԱ-ի 94%-ին, իսկ երկրի ենթակառուցվածքների անմխիթար վիճակը սրում է տնտեսական իրավիճակը: Թեև Կիևը ստանում է Արևմուտքի աջակցությունը, այն հիմնականում ստացվում է ոչ թե կանխիկ, այլ ռազմական օգնության տեսքով, և Կիևը «շատ շուտով կկանգնի դրամական միջոցների սուր պակասի առջև»:

«Ուկրաինան մեկ ամիս ունի դեֆոլտից խուսափելու համար», – նշում է The Economist-ը, քանի որ Ուկրաինայի պարտքի վճարման ժամկետը լրանում է օգոստոսի 1-ին:

Ինչպես գրում է պարբերականը, այս ընթացքում Կիևը դժվար թե կարողանա պայմանավորվել մասնավոր ներդրողների հետ պարտքերի դուրսգրման հարցում: Ամենահավանական սցենարները ներառում են մինչև 2027 թվականը երկարաձգելու համաձայնություն կամ դեֆոլտի հայտարարում, բայց ամեն դեպքում Կիևը չի սկսի տոկոսներ վճարել պարտատերերին: Դեֆոլտը ցույց կտա, որ մասնավոր ներդրողները չեն հավատում Կիևի արևմտյան դաշնակիցների պարտավորությունների կատարմանը: Երկարաժամկետ հեռանկարում դա խնդիրներ կստեղծի երկրի վերականգնման գործում:

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Reuters-ը, վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին, հայտնել է, որ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը չի կարողանում համաձայնության գալ ուկրաինական եվրապարտատոմսերի սեփականատերերի հետ պարտքի վերակառուցման շուրջ: Մարչենկոն գործակալությանը հայտնել է, որ բանակցություններն այս փուլում ձախողվել են, սակայն Կիևը կշարունակի աշխատել համաձայնության գալու ուղղությամբ մինչև օգոստոս: Գործակալության տվյալներով՝ խոսքը Ուկրաինայի 20 միլիարդ դոլար պարտքի մասին է։

Աղբյուրը՝     b24.am