Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրներին

Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրներին

Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան նրան տնտեսական պատերազմ հայտարարած արևմտյան երկրներինը: Այս կարծիքին է լեհական Myśl Polska պահպանողական թերթի սյունակագիր Անջեյ Շչեսչնյակը:

Փորձագետի խոսքով, «վերջին տնտեսական ցուցանիշները զարմանալիորեն լավն են. Ռուսաստանի տնտեսությունն աճում է այնպիսի տեմպերով, որին կարող են նախանձել նրա արևմտյան մրցակիցները»: Հեղինակը մեջբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, ըստ որոնց՝ ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն պետք է աճի 3.2%-ով, մինչդեռ զարգացած արևմտյան երկրների համար միջին աճի կանխատեսումը կկազմի 1.5%:

Նախկինում՝ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների գիտահետազոտական ​​ինստիտուտի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինն ասել էր, որ Ռուսաստանը զարմանալի տոկունություն է դրսևորել արևմտյան պատժամիջոցների նկատմամբ. աշխարհում ոչ մի այլ տնտեսություն չի կարող դիմակայել այդպիսի ճնշմանը: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը BRICS-ի երկրների հետ առևտրի ռեկորդային մակարդակի է հասել:

Աղբյուրը՝     b24.am