Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում   Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ ։

Հանրապետության տարածքում   Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Հուլիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ի ցերեկը կնվազի 2-3, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

Երևան քաղաքի հուլիսի 2-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      40.1°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          11.0°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     23.6°C