Հուլիսի 4-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

Հուլիսի 4-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի - Իտալիայի փողոցների խաչմերուկում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:

Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում», - նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: