Իրանը հայտարարել է 17 երկրի նավթ մատակարարելու մասին

Իրանը հայտարարել է 17 երկրի նավթ մատակարարելու մասին

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ եվրոպական:

«Օտարերկրյա ԶԼՄ-ները գրում են, որ Իրանը նավթ է արտահանում Եվրոպա, այո, ավելին, նավթ է արտահանում աշխարհի 17 երկիր»:

Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը տնտեսական պատերազմի մեջ է և վիճակագրություն չի հրապարակի:

«Ինչ կառավարություն էլ որ իշխանության գա Միացյալ Նահանգներում, չի ազդի իրանական նավթի վաճառքի վրա», - ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Financial Times-ը, հղում անելով Vortexa վերլուծական ընկերության տվյալներին, հայտնել է, որ իրանական նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույն մակարդակին՝ հիմնականում Չինաստան մատակարարումների շնորհիվ: Ինչպես նշում է հրատարակությունը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը մատակարարել է օրական միջինը 1.56 միլիոն բարել նավթ, ինչը 2018 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Աղբյուրը`   b24.am