Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղարի հետ

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղարի  հետ
Հուլիսի 1-ին ԳԴՀ–ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղար Միխայել Թոյրերի հետ։ Վերջինս հանդիսանում է նաև երկաթուղային տրանսպորտի դաշնային կառավարության հանձնակատարը։ 
Ըստ ԳԴՀ–ում ՀՀ դեսպանության հաղորդագրության` զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Գերմանիա տնտեսական կապեր, հաղորդակցություններ, էներգետիկ ոլորտ, կանաչ ջրածին, բարձր տեխնոլոգիաներ, ճանապարհային անվտանգություն։
Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս։